Գիտնականները ֆոբիաների դեմ դեղամիջոց են գտել, որն ընդունելուց հետո մարդիկ կդադարեն վախենալ ամբողջ կյանքում իրենց վախեցնող բաներից: Մասնագետները դեղամիջոցներ են մշակել կորտիզոլ հորմոնի հիման վրա, հայտնում է Svopi-ն:
Գիտնականներն ընտրել են 40 կամավորի և նրանց բաժանել երկու խմբի: Այդ բոլոր մարդիկ սարսափելի վախեցել են բարձրությունից: Առաջին խմբին կորտիզոլի հիմքով դեղ են տվել, երկրորդին՝ պլացեբո:
Դրանից հետո բոլոր մասնակիցներին դրել են վիրտուալ սիմուլյատորի մեջ, որը պատկերել է շարժում արագընթաց բաց վերելակով, իսկ նրանց մաշկին ամրացված տվիչները հետևել են վարքի փոփոխություններին:
Մեկ ամսվա փորձերից հետո պարզվել է, որ այն խումբը, որն իրական դեղամիջոցն է ընդունել, գործնականում լիովին դադարել է վախենալ բարձրությունից:







































