Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ ժամանակներս կարող է համալրել Դորտմունդի 《Բորուսիա》-ի ֆուտբոլիստ Պյեր Էմերիկ Օբամեյանգը:
Bild-ի տեղեկացմամբ` հարձակվողն առաջին տեղում է Արսեն Վենգերի տրանսֆերային ցուցակում: Հաղորդվում է, որ 《զինագործներ》-ը պատրաստ են 40 մլն եվրո վճարել 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
Հավելենք, որ Օբամեյանգը հայտնվել է նաև 《Չելսի》-ի և《Մանչեսթեր Յունայթեդ》-ի ուշադրության կենտրոնում: Հարձակվողի և դորտմունդյան ակումբի ներկայիս համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:





































