ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը ոգևորված է երիտասարդների նախաձեռնած շարժումով։
«Եթե մենք ունենք պայքարող մարտնչող երիտասարդություն, ունենք նաև ապագա, նրանց նայելով զորություն և ուժ եմ ստանում, սա տեղին պայքար է, ցանկացած ոտնահարող երևույթի դեմ պետք է պայքարենք։ Կարծում եմ պայքարը հաջողությամբ կպսակվի, եթե մենք ավելի խորը գնանք և քաղաքական պահանջներ դնենք, որովհետև էլէներգիայի թանակցումով կամ էժանացումով խնդիրը չի լուծվում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ խնդիրը ավելի խորը պետք է դիտարկենք.«250 միլիոն դոլար գողացվել է, մսխվել է, ովքե՞ր են գողացել, էներգետիկ համակարգի բարձր պաշտոնյաները իշխանավորների մտերիմներն ու հարազատներն են»,-հավելեց նա։









































