Ռումինիայում ՆԱՏՕ-ի երկու բազա կտեղակայվի՝ Դաշինքի ուժերի ինտեգրման համար կենտրոն և «Հարավ-Արևելք» բազմազգ դիվիզիայի շտաբ, հայտնում է TASS-ը: Ինչպես ասվում է խորհրդարանի որոշման մեջ՝ շտաբը կբացվի արդեն մինչև 2016 թ. և կկոորդինացնի ռազմական հրամանատարությունն ինչպես Ռումինիայում, այնպես էլ հարևան Բուլղարիայում:
Այս շաբաթ Ռումինիայի խորհրդարանը նաև հաստատել է երկրի նախագահ Կլաուս Յոհանիսի ներկայացրած նոր Պաշտպանության ազգային ռազմավարությունը: Դրանում նշվում է, որ «Ռումինիայի ազգային անվտանգությանը նպաստում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ գործընկերության միավորումը, համագործակցության խորացումը հարևան պետությունների և ընդհանուր ԵՄ-ի հետ»:
«Ռումինիայի անվտանգության գլխավոր երաշխավորը ՆԱՏՕ-ն է: Ռումինիան, իր հերթին, պետք է ուժեղ կողմ դառնա ուժեղ դաշինքում և ուժեղ ԵՄ-ում»,- հայտարարել է Յոհանիսը՝ խորհրդարանում ներկայացնելով փաստաթուղթը:







































