Լիբանանի խորհրդարանում հունիսի 24-ին նախատեսված՝ նախագահի ընտրությունները նորից տեղի չեն ունեցել: Նիստի հավաքված օրենսդիրների թիվը բավարար չի եղել քվեարկության համար, հայտնում է TASS-ը:
Խորհրդարանում հայտնել են, որ «երկրի նախագահի ընտրության նիստը տեղափոխվել է այդ տարվա հուլիսի 15-ին»:
Ավելի վաղ քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին արդեն ավելի քան 20 անգամ հետաձգել է քվեարկությունը: Քվեարկություն անցկացնելու համար նիստերի դահլիճում անհրաժեշտ է 128 պատգամավորից 86-ի ներկայությունը:
Պետական բարձրագույն պաշտոնը թափուր է մնում այն բանից հետո, ինչ նախորդ տարվա մայիսի 25-ին Միշել Սուլեյմանը լքեց Բաաբդում գտնվող նախագահական նստավայրը:







































