Medicalinsider.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները հայտնել են, թե ինչու են լինզաները անհարմարություն առաջացնում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աչքի արցունքաթաղանթի լիպիդային շերտում փոփոխություններ կատարելը կարող են հանգեցնել անհարմարության և խնդիրներ հարուցել լինզաներ կրելու հարցում:
Հետազոտողները պարզել են, որ հիվանդներն անհարմարություն են զգացել լինզաներ կրելուց ժամեր անց, և որ նրանց մոտ հայտնաբերվել է լիպիդային շերտի դեգրադացիա: Տարբերություններ նկատվել են նաև աչքի մակերևույթի չորացման աստիճանի հարցում: Առաջին չոր հետքի կազմավորման ժամանակը, որն աչքի մակերևույթին հայտնվել է թարթելուց հետո, եղել է կրկնակի պակաս և ավելի երկար է շարունակվել լինզաներ կրելու անհարմարություններ զգացողների մոտ՝ 4.5 վայրկյան, մինչդեռ անհարմարություն չզգացողների մոտ դա կազմել է 9.9 վայրկյան:
Լինզաներ կրելուց աչքի անհարմարությունը բավական տարածված խնդիր է: Փորձագետ Էնթոնի Ադամսը հայտարարել է, որ անհարմարությունը հիմնական պատճառն է, ինչի համար մարդիկ մշտապես հրաժարվում են կոնտակտային լինզաներ կրելուց:











































