Ռեփեր Համոն նույնպես միացել է ցուցարարներին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ փորձելու են ամեն ինչ անել, որ պահանջները բավարարվեն։
«Սպասում ենք նախագահի գնահատականին, թե նա որքանով է համոզված, որ այդ թանկացումները, այս ամենը, ինչ կատարվում է, արդար է։ Այս տեմպերով որ գնա, մենք ժամանակի ընթացքում ո՞մ համար ենք ստեղծագործելու՝ ոչ մեկի համա՞ր։ Մենք խաղաղ մարդիկ ենք, հայ ենք, իրենք էլ են հայ և ուղղակի պետք է լսեն ժողովրդին»,-ասաց նա։
Նա ասաց, որ որպես քաղաքացի է եկել և պահանջում է, որ իրեն լսեն։
«Բախումների ժամանակ այստեղ չեմ եղել, պատրաստ եմ մնալ այնքան, մինչև կինս կզանգի կասի, որ երեխայիս ինչ-որ բան է պետք և ինչ-որ ժամանակով կլքեմ տարածքը և կվերադառնամ»,-ասաց նա՝ կոչ անելով մաքսիմում խնայեն էլէներգիան՝ սրանով վնաս հասցնելով ՀԷՑ-ին։










































