Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությունը: Դրա շրջանակներում պատգամավորները հոտնկայս հարգանքի տուրք են մատուցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին:
Թուրքական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն այդ պահին չի գտնվել իր տեղում, որով և նա փաստորեն բաց է թողել Աթաթուրքին հարգանքի տուրք մատուցելու պահը:
Հիշեցնենք, որ ԺԴԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լեյլա Զանան, թուրքերենով երդվելիս տեքստում առկա «թուրք ազգ» արտահայտությունը փոխարինել է «Թուրքիայի ազգ» արտահայտությամբ: Լեյլա Զանան 1991 թվականին ևս թուրքերենով երդվելիս երդման տեքստում հավելել էր քրդերեն բառեր:










































