Պակիստանի հարավում անոմալ շոգերից մահացածների թիվը հասել է 692-ի: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը՝ հղում անելով Սինդ գավառում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սայիդ Մանգնեջոյին: Ավելի վաղ հաղորդվել էր 572 մահացածի մասին:
Մանգնեջոն նաև հայտարարել է, որ Պակիստանի զինված ուժերը հրաման են ստացել ջերմային հարվածներից տուժածների օգնության ցուցաբերման կետեր բացել:
Անցյալ հանգստյան օրերին Պակիստանի Կարաչի քաղաքում ջերմաստիճանը հասել է մինչև 45 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Ջրհեղեղների կանխատեսման ստորաբաժանումը հայտարարել է, որ առաջիկա օրերին Պակիստանի բազմաթիվ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ:


















































