ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մահապարտների իրականացրած երկու պայթյունները սիրիական Հասակա քաղաքում խլել են առնվազն 10 մարդու կյանք, մի քանի տասնյակը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին։
Քաղաքում գտնվող աղբյուրը հայտնել է, որ երկու ականապատված մեքենաների պայթյունից հետո սիրիական իշխանություններն ու քրդերն անցակետեր են տեղակայել քաղաքի հիմնական ավտոճանապարհներին։









































