Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հունիսի 20-ին տեղի ունեցած վազք ցեխի միջով (Mud Day) մրցման ժամանակ 30 մարդ թունավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է The Local-ը: Այդ մրցմանը ընդամենը մասնակցել են 8000 մարդ:
Բժիշկները հայտնել են, որ տուժածները տեղափոխվել են գաստրոէնտերիտով: Այդ հիվանդությունը ուղեկցվում է սրտխառնոցով, փորլուծությամբ և ստամոքսի ցավերով: Նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:
Բժիշկների կարծիքով՝ հնարավոր է, որ նրանք ցեխ են կուլ տվել, որի մեջ պարունակվում է բակտերիաներ:
Mud Day-ը ամենամյա միջոցառում է, որը տեղի է ունենում Նիցցայում և Փարիզում: Մասնակիցները պետք է վազեն 13 կմ և հաղթահարեն 20 արգելք, այդ թվում՝ ավազոտ վայրէջքներ, պատնեշներ, զառիթափ վերելքներ, ինչպես նաև սառը կեղտոտ ջրափոսեր:









































