ԱՄՆ-ը ռազմավարական միջուկային զենք չի տեղակայի Եվրոպայում, հաղորդում է Gazeta.ru-ն: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դուգլաս Լութը:
«Մենք միջուկային զենքը չենք վերադարձնի այնտեղ, որտեղից այն ժամանակին հանվել է: Դա խախտում է միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման մասին պայմանագիրը»,- հայտարարել է Լութը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի հռետորաբանությունն արդեն ստիպում է մտածել Ռուսաստանի և դաշինքի միջև պայմանագրի խախտման մասին`ռուսական կողմից:









































