«Մենք հիմա քննարկում ենք հետագա անելիքները։ Առաջին շարքում գտնվող բոլոր քաղաքացիների խնդիրը մեկն է՝ թույլ չտալ հանրության և ոստիկանության միջև բախում,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը։ Նա նշեց, որ հիմա քննարկվում են բոլոր տարբերակները՝ շարժվել Բաղրամյան 26, թե Ազատության հրապարակ։ Նա ասաց, որ պետք է ամեն ինչ անեն, որ բախում տեղի չունենա ժողովրդի և ոստիկանության միջև։







































