Metro-ի փոխանցմամբ՝ համացանցում սկսել է մեծ հանրաճանաչություն վայելել Օբի մականվամբ գաճաճ գետաձիու ձագուկի լողալու տեսանյութը: Օբին երեք շաբաթ առաջ է ծնվել Մելբուռնի օդանավակայանում: Օբին մի քանի օր առաջ է սկսել լողավազանում լողալու փորձերը: Մոր ուղեկցությամբ նա հետազոտում է լողավազանի ավազե հատակը:
Կենդանաբանական այգու մենեջերը հայտարարել է, որ Օբին կարող է ժամերով մնալ ջրում, սակայն յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ նա դուրս է գալիս ափ՝ հանգստանալու: Ընդգծվում է, որ գաճաճ գետաձիերը գտնվում են անհետացման սպառնալիքի տակ:












































