«Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսն առաջիկա օրերին «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ կդառնա: Այդ մասին հայտնում է Marca-ն:
28-ամյա կոլումբիացին «Պորտու»-ի կազմում հանդես է գալիս 2012 թվականից: Նա Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել` 30 հանդիպումներում դառնալով 21 գոլի հեղինակ:
Տեղեկությունների համաձայն` «Պորտու»-ն և «Ատլետիկո»-ն համաձայնության են հասել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում, որի դիմաց 35 մլն եվրո կվճարվի: Մնում է միայն ստորագրել պայմանագիրը: Ավելի վաղ նշվում էր, որ «Ատլետիկո»-ն Մարտինեսի հետ համաձայնեցրել է նրա անձնական պայմանագրի պայմանները:





































