«Ազատության հրապարակում նախատեսված 18:00-ի հանրահավաքը ամպայման լինելու է, եթե մենք ինքնասիրություն ունենք, և այն մարդիկ, ովքեր տանը նստած, մենակ ուղիղ եթեր են նայում, գոնե հիմա պետք է մեր կողքին լինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Կենտրոնի ոստիկանության բաժնում իրենց բերման ենթարկված ընկերներին սպասող ակտիվիստները ՝ հավելելով, որ ոստիկանության բռնի ուժով, ջրցան մեքենաներով ու բերման ենթարկելով հնարավոր չէ իրենց վախեցնել, եթե վախենային, Բաղրամյան 26 չէին շարժվի: Գիտեին , որ իրենց փորձելու են ցրել:
Ակտիվիստները վստահեցրին, որ ցուցարարները սադրանքներին չեն տրվել և ոստիկաններին պարբերաբար հայտարարել են, որ նրանց դեմ ոչինչ չունեն:
Մանրամասները՝ տեսանյութում:










































