Thursday, 02 07 2026
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Գագիկ Գինոսյանին Արաբկիրի բաժնից ուղարկել են նարկոդիսպանսեր

Ոստիկանության Արաբկիրի բաժնից «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանին տեղափոխել են նարկոդիսպանսեր՝ հետազոտման համար: Բաժնում գտնվող Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Գինոսյանը ոստիկաններին ասել է, որ նման հետազոտման անհրաժեշտություն չկա, սակայն ոստիկանները համատռել են, թե այդ հետազոտությունը պարտադիր է բոլորի համար:

Բախշյանը նաև փոխանցեց, որ բերման ենթարկված աղջիկներին ու տղաներին առանձնացրել են: Տղաների մեծ մասին տեղափոխում են կրկին նարկոդիսպանսեր և խմածություն որոշելու, իսկ նրանց, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, արդեն իսկ տեղափոխում են քննչական բաժիններ:

Բախշյանի խոսքով՝ ոստիկանությունը պատրաստվում է քրեական գործ սարքել, դրա համար էլ դիմում է այդ հետազոտություններին, որ կեղծ հիմքեր գտնի ու սարքի: «Իրենց հիմքեր են հարկավոր քերական գործեր սարքելու համար: Դրա համար հիմա բոլորին համատարած ուղարկելու են նարկոդիսպանսեր ու խմածություն որոշելու: Սակայն իմ խորին համոզմամբ՝ բոլոր ոստիկաններին պետք է տանեն դիսպանսեր, քանի որ նրանց արածները, արարքները ավելի են բնորոշ նարկոտիկ ու ալկոհոլ օգտագործողների, քան այդ փայլուն ակտիվիստների, այդ թվում՝ Գագիկ Գինոսյանի պես ազնվագույն մարդու»,- մեզ հետ զրույցում ասաց Բախշյանը:

Նշենք, որ այս պահի դրությամբ ոստիկանության բաժնում բերման ենթարկված 11 անձ կա:

Հիշեցնենք, որ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման կազմակերպված նստացույցը, որը երեկ երեկոյան տեղափոխվել էր Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, ցրվեց ոստիկանական բռնի գործողությունների ու ջրցան մեքենաների միջոցով: Վաղ առավոտից ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել 237 ակտիվիստներ: Տարբեր քաղաքացիներ դիմել են հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու համար:

Նշենք նաև, որ այս պահին բերման ենթարկվածներից շատերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվում խուլիգանության հոդվածով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում