Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ ցուցարարներին հայտնեց, թե նստացույցի իրականացման վայրի՝ Բաղրամյան պողոտայի, հարակից տարածքների բնակիչներից ահազնագեր են ստացել, որով վերջիններս նշում են, թե ցուցարարների աղմուկը խանգարում է: Նա հայտնեց, որ 23:00-ին երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:








































