Եվրամիության ոստիկանական ծառայությունում (Եվրոպոլ) հատուկ ստորաբաժանում է ստեղծվել սոցկայքերում ծայրահեղական հայացքների տարածման դեմ պայքարելու համար, գրում է Newsru.co-ն:
Նոր ստորաբաժանման աշխատակիցները կպայքարեն ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպության «հավաքագրողների» դեմ, ովքեր նոր մարդկանց ներգրավելու համար օգտագործում են Twitter և Facebook սոցկայքերը:
Նոր ստորաբաժանումը կաշխատի հուլիսի 1-ից: Աշխատակիցները պետք է հետևեն Twitter-ի մոտ 45 հազար օգտատերերի: Ստորաբաժանման նպատակն է փակել ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող օգտատերերի էջերը:









































