Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է բանակցել ցուցարարների հետ: Նա փորձում է համոզել վերջիններիս՝ ընդունել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը:
Սակայն ցուցարարները չեն ընդառաջում նրա հորդորին: Ցուցարարները բացականչում են՝ «Օսիպյան, միացիր», ինչին ի պատասխան նա ասաց. «Միացել եմ, միացել, բոլոր ոստիկանները ձեր հետ են»:










































