Երեկ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում լսվել է ԱԺ նախկին պատգամավոր,Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հայցն ընդդեմ կառավարության: Գործադիր մարմինն ուզում է գերակա հանրային շահի անվան տակ պարտավորեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող դատապարտյալին` իրեն վաճառել հողերը և այդ մասին որոշում էր կայացրել: Հենց այդ որոշումն էլ իր շահերի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանի հետ ԴՀ-ում վիճարկում էր անձամբ Սասուն Միքայելյանը: Կառավարությունն այդ որոշման մեջ նշել էր, որ իրացման են ենթակա գյուղատնտեսական նշանակության հողերը, մինչդեռ հայցվորը առարկել է` նշելով, որ դրանք էներգետիկ նշանակության հողեր են և չեն կարող օտարվել: Կառավարության ներկայացուցչի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվել է:







































