«Թալիբան» շարժման գորհայինները ստանձնել են Աֆղանստանում խորհրդարանի շենքի վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Խորհրդարանականներից մեկի խոսքով՝ շենքի տանիքը փլվել է, հետո հրաձգություն է սկսվել:
Նշվում է, որ մի քանի գրոհայինի հաջողվել է շենք մտնել:
Տեղական TOLO News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ մի քանի պատգամավոր թեթև բեկորային վնասվածքներ են ստացել պայթյունների հետևանքով:
Նշվում է, որ պատգամավորներն ու լրագրողներն արդեն տարհանվել են, անվտանգ վայրում են:










































