Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Գյումրիում «Հորովելը» ներկայացավ աճեմյանական բեմում

Հայաստանյան արդի իրականություն՝ պատկերված մշեցի, գյումրեցի ու վանաձորցի հերոսներով, արտագաղթ, սերունդների կռիվ, հնի ու նորի բախում, արդիական ցավոտ հարցեր` հագուստ-կապուստի ճաշակից մինչև տեսակի ու ինքնության պահպանություն: Այս ամենի շուրջ էր պտտվում այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցած «Հորովել» համերգ-ներկայացման փիլիսոփայությունը և այս հարցերի պատասխաններն էին, որ ձայնի, խոսքի, երգի, պարի ու դերասանական խաղի միջոցով փորձում էին որպես ուղերձ հանդիսատեսին փոխանցել մասնակիցները:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատորնների և «Հորովել» անսամբլի մասնակցությամբ ստեղծված այս համերգ-ներկայացումը (բեմադրությունը` Հովհաննես Հովհաննիսյանի և Լյուդվիգ Հարությունյանի) արդեն հասցրել էր ներկայանալ ու հիացնել արցախցի ու վանաձորցի հանդիսատեսներին, և այսօր հերթը Գյումրիինն էր:

Ասում են, որ գյումրեցին ամենախիստ ու անողոք հանդիսատեսն է, ու եթե դա ճշմարիտ է, ապա կարելի է ասել, որ ներկայացում-համերգն ընդունվեց հարյուր տոկոսով:

Հետաքրքրականն այն է, որ այս ներկայացումը նաև դաստիարակչական լուրջ արժեք ունի, ու սա հաշվի առնելով՝ զարմանալի է, որ Սփյուռքի նախարարությունը չի մտածում «Հորովելը» սփյուռքահայ գաղթօջախներում հյուրախաղերի տանելու մասին: Ի դեպ, եթե ազգային-հայրենասիրական ոգին բարձր պահելու համար տիկին Հրանուշ Հակոբյանը պատրաստ է ֆինանսավորել, ուղղակի կամ միջնորդավորված` սփյուռքահայ համայնքներին առաջարկելով Նունե Եսայանի համերգային բավականին թանկարժեք շրջագայությունը, ապա շատ ավելի արդյունավետ կլիներ, ինչպես մշակութային, դաստիարակչական ու նաև ֆինանսատնտեսական առումով, եթե նույն ջանասիրությամբ էլ տիկին նախարարուհին «Հորովելի» ազգային-հայրենասիրական ու դաստիարակչական արժեքի մասին իրազեկվեր ու հաջորդ նմանօրինակ հնարավորության դեպքում առանց այն էլ ապահովված մեր երգչուհիներից բացի նաև երիտասարդ ու շնորհալի արտիստների ներգրավեր: Ի վերջո, երիտասարդներին էլ պետք է հնարավորություններ տալ ավելի լայն ասպարեզներ նվաճելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում