Թեյլոր Սվիֆթը օգնել է Հնդկաստանից զույգին՝ հայտնելու, որ իրենք սպասում են երեխայի: Ապագա հոր Twitter-ի էջում հայտնվել է զվարճալի լուսանկար, որում նա և կինը նկարված են Թեյլորի հետ: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Երգչուհու ձեռքին ցուցանակ է՝ «առաջին համերգը փոքրիկի համար» գրառումով, իսկ ամուսինները պահել են ուլտրաձայնային հետազոտության նկարը:
Զույգի խոսքով՝ նրանք համացանցի միջոցով օգնություն են խնդրել հղիության մասին հայտարարելու և չեն սպասել, որ Թեյլոր Սվիֆթը կարձագանքի:








































