Այսօր բացվում է ամենահեղինակավոր միջազգային գովազդային փառատոնը` «Կանյան առյուծները», հայտնում է rosbalt.ru-ն: Այդ իրադարձությունը պարբերաբար հավաքում է համաշխարհային մարկետինգի և գովազդի բնագավառից մասնագետների մեծ լսարան:
Փառատոնը հիմնադրվել է 1954 թվականին եվրոպական գովազդային խմբի կողմից, որը գովազդային ժամանակ էր վաճառում կինոթատրոններում:
Սկզբից գովազդային հոլովակների փառատոնը անցկացվում էր մե՛կ Կաննում, մե՛կ Վենետիկում, իսկ 1977 թվականից սկսած՝ Կաննը դարձավ փառատոնի մշտական վայրը Ֆրանսիայում:
Փառատոնը անցկացվում է հունիսին, տևում է մեկ շաբաթ և տարեկան հավաքում է մոտ 10 հազար գովազդային մասնագետներ:
Փառատոնի ընթացքում կազմակերպվում է ցուցահանդես, որում ներկայացվում են ավելի քան 16 հազար գովազդային աշխատանքներ ամբողջ աշխարհից, կազմակերպում են թեմատիկ սեմինարներ: Հաղթող ընկերությունները ստանում են հեղինակավոր մրցանակ` առյուծներ:







































