Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն հայտարարել է, որ դեմ չէ տեղափոխվել իտալական «Նապոլի», տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
«Հաճելի է, որ անունս կապում են Եվրոպական գրանդ ակումբների հետ: Դա նշանակում է, որ ես առաջընթաց եմ գրանցել:
Մոտ օրերս կսկսվի մեր առաջին հավաքը Գերմանիայում: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- հայտարարել է իտալացի հարձակվողը:







































