GLOBSEC ֆորումի շրջանակներում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ելույթ է ունեցել «Տատանման գոտի․ Եվրոպայի հարևանության ռազմավարություն» գումարման ժամանակ, գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Ռուս քաղաքական գործիչները շատ հստակ ազդանշան են հղում: Նա դրանք դիտարկում է որպես իր տարածքային սեփականություն, որտեղ կոշտ գործողությունների իրավունք ունի` ռազմական ուժի կիրառմամբ և արձագանքում իրականացնում այդ երկրներում ցանկացած լարվածությանը, որը ոչ միայն խանգարում է հարցի լուծմանը, այլև ավելի մեծ խնդիրներ և սպառնալիք ստեղծում տարածաշրջանի ապագայի համար, ավելին` դժվարություններ է ստեղծում նաև հենց Ռուսաստանի համար»,- ասել է Մարգվելաշվիլին:





































