J.D.Power and Associates հեղինակավոր գործակալությունը հրապարակել է ԱՄՆ շուկայում վաճառվող տարբեր մակնիշի նոր ավտոմեքենաների որակի վարկանիշային աղյուսակը, գրում է Newsru-ն:
Վարկանիշը կազմված է 2015 մոդելային տարում արտադրված ավտոմքենաների ավելի քան 84 հազար վարորդների հարցման հիման վրա: Նրանք հայտնել են անսարքությունների մասին, որոնց հետ բախվել են շահագործման առաջին 90 օրվա ընթացքում:
Վարկանիշային աղյուսակում է հայտնվել 33 ապրանքանիշ: Ամենաորակյալ ապրանքանիշն է դարձել Porsche-ն (80 անսարքություն), վերջին տեղում է Fiat-ը (161 անսարքություն):
Վարկանիշային աղյուսակը հետևյալ տեսքն ունի` Porsche (80), Kia (86), Jaguar (93), Hyundai (95), Infiniti (97), BMW (99), Chevrolet (101), Lincoln (103), Lexus (104), Toyota (104), Buick (105), Ford (107), Ram (110), Honda (111), Mercedes-Benz (111), Audi (115), GMC (115), Dodge (116), Volvo (120), Nissan (121), Cadillac (122), MINI (122), Mazda (123), Volkswagen (123), Scion (124), Acura (126), Mitsubishi (126), Land Rover (134), Jeep (141), Subaru (142), Chrysler (143), Smart (154), Fiat (161):







































