Ինչպես արդեն հայտնել ենք, Բրազիլիայի հավաքականի ավագ Նեյմարը 4-խաղյա որակազրկում է ստացել Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի Կոլումբիայի ընտրանու դեմ հանդիպմանը Կարլոս Բակայի հետ բախվելու համար:
Marca-ի տեղեկությունների համաձայն` հանդերձարանի ճանապարհին հարձակվողը վիրավորել է հանդիպման մրցավար Էբրիկե Օսեսային:
«Դու, պարզապես, ցանկանում ես հռչակվել, սրիկա»,- ասել է խաղի ավարտն ազդարարող սուլիչից հետո հեռացված ֆուտբոլիստը:
Հավելենք, որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան արդեն բողոքարկել է Նեյմարի որակազրման որոշումը:









































