Հնդկաստանում կեղծ ալկոհոլի հետևանքով զոհվածների թիվը հասել է 90-ի: Այս մասին տեղեկացրել են տեղեկան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Մումբաիի փոխքաղաքապետին:
Նրա խոսքերով՝ ներկայումս կա 90 զոհ, 40-ից ավելի մարդ էլ դեռ հիվանդանոցում է, զոհերի թիվը կարող է աճել:
Դեպքը տեղի է ունեցել Մումբաի քաղաքի մերձակա գյուղերից մեկում:
Կեղծ ալկոհոլից թունավորման այս դեպքը Մումբաիում առաջինը չէ. 2004-ին ալկոհոլային խմիչքի օգտագործման հետևանքով 89 մարդ էր մահացել:









































