Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի, պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիի և արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի գործով դատական նիստը՝ 2007-ի նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու հետ կապված, տեղի կունենա հուլիսի 7-ին: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով նախկին պաշտոնյաների փաստաբան Օտար Կախիձեին:
«Նիստը վաղը չի կայանա, այն տեղափոխվել է հուլիսի 9-ին»,- հայտարարել է Կախիձեն:







































