Ավստրիական Գրաց քաղաքում 26-ամյա վարորդը մեծ արագությամբ մտել է հետիոտնի հրապարակ՝ գրում է Korrespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ճաշից հետո: Նշվում է, որ ավտոմեքենայի արագությունը մոտեցել է 100 կմ/ժ-ի:
Վարորդի գործողությունները կանխամտածված էին՝ նա գիտակցաբար փորձել է վրաերթի ենթարկել հետիոտներին և հեծանվորդներին:
Տղամարդուն ձերբակալել են, ոստիկանությունը պնդում է, որ նրա գործողությունը ահաբեկչական բնույթի չէ:
Նշվում է, որ ընտանիքում խնդիրների պատճառով նա ունեցել է հոգեկան շեղում: Ոստիկանությունը դեռևս հայտնել է 3 զոհի և 34 վիրավորի մասին, սակայն հաղորդագրություն է ստացվել զոհերի մեծ թվի մասին:
Վիրավորվածներից 6-ի վիճակը ծայրահեղ է:







































