Ձմերուկից կարելի է հիասքանչ ամառային տորթ պատրաստել՝ գրում է Marketium.ru-ն: Դրա համար անհրաժեշտ է 1 ոչ մեծ ձմերուկ, 1 բաժակ սերուցք, 1-2 թեյի գդալ վանիլ, 1 ոչ մեծ բաժակ շաքարի փոշի, 1-2 բաժակ փշրած նուշ, 1 բաժակ սիրելի մրգեր ու հատապտուղներ:
Անհրաժեշտ է մաքրել ձմերուկի կեղևը՝ նրան հաղորդելով տորթի ձև: Պետք է հարիչով հարել սերուցքը, ապա հավելել վանիլ: Երբ քսուքը սկսի խտանալ, ավելացնել շաքարի փոշին: Շարունակել հարել մինչև փրփրելը:
Հարված սերուցքը պետք է քսել նախապես պատրաստ ձմերուկին: Դրա կողքերը պետք է պատել նուշով, իսկ վերևի հատվածում դնել մրգերն ու հատապտուղները:












































