Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վստահ է, որ իր թիմը Եվրոպայի լավագույն հինգ թիմերի թվում է:
Մասնագետը նշել է նաև, որ ֆինանսական հնարավորություններով «Ատլետիկո»-ն Եվրոպայի առաջատար 15 ակումբների մեջ է:
«Այնքան էլ շատ չեն ակումբները, որոնք ուժեղ են «Ատլետիկո»-ից զուտ մարզական առումով: Կարծում եմ` դրանք են «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն, հնարավոր է, «Չելսի»-ն և հետո մենք: Իսկ ֆինանսական առումով մենք Եվրոպայի առաջատար 15 ակումբների թվում ենք»,- Sport-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:








































