Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը անանուն աղբյուրից վարձատրություն է ստացել Ղազախստանի համար դրական կերպար ստեղծելու դիմաց, գրում է Der Spiegel թերթը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ գումարի մասին, որը պարոն Շրյոդերը ստացել է երկրի ղեկավարության բարենպաստ կերպարի ձևավորման համար, հայտնի է դարձել Վիեննայի Lansky, Ganzger + Partner (LGP) դատախազության ծառայողների նամակագրությունից: Ավելի վաղ քաղաքական գործիչը բազմիցս ժխտել է իր գործունեության համար գումարի ստացումը:









































