Օրերս Կարա Դելվինը հարցազրույց է տվել, որտեղ առաջին անգամ պաշտոնապես հաստատել է ամերիկացի երգչուհի Էննի Քլարկի հետ իր կապի մասին լուրերը: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
22-ամյա բրիտանացի մոդելի և դերասանուհու խոսքերով՝ Էննիի հետ հարաբերություններն իրեն շատ ուրախություններ են պարգևում:
32-ամյա Էննի Քլարկը ելույթ է ունենում St. Vincent մականվամբ, կատարելով սեփական երգերը բարոկո-փոփ և ինդի-փոփ ժանրում:
Նրանց հարաբերությունների մասին լուրերը տարածվել են այս տարի փետրվարին։ Զույգը շատ անգամ նկատվել է հասարակական միջոցառումներում:












































