Արքայազն Հարրին տարվել է բրիտանացի դերասանուհի Ջենա Քուլմանով: Այս մասին գրում է US Weekly-ն` վկայակոչելով աղբյուրներին:
Հարրիի և Ջենայի սիրախաղի մասին խոսվում էր դեռևս ամսվա սկզբին:
Սակայն այսօր ոմն աղբյուր պարբերականին հայտնել է, որ արքայազն Հարրին և Ջենան միասին բավական ժամանակ են անցկացնում: Սակայն նշել է, որ հազիվ թե հնարավոր լինեն լուրջ հարաբերություններ:
«Նրանց միջև ոչ մի լուրջ բան չի լինի, քանի որ երկուսն էլ շատ զբաղված են: Նա մեկնում է ՀԱՀ, իսկ Ջենան ԱՄՆ-ում պետք է նկարահանվի «Բժիշկ ով»-ում: Սակայն հիմա նրանց շատ է դուրս գալիս ժամանակ անցկացնել միմյանց ընկերակցությամբ»,- ասել է աղբյուրը:












































