Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահի թեկնածու Խորդի Մայոյին առաջարկել են նախընտրական քարոզարշավի ժամանակ «կապտանռնագույններ»-ի երկրպագուներին խոստանալ ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսին:
«Մոտ կես ամիս առաջ ինձ առաջարկել էին պայքարել Ռամոսի տրանսֆերի համար: Չեմ կարող ասել, թե ինչ առաջարկներ են ստացել այլ թեկնածուները, սակայն ես հրաժարվեցի այդ մտքից:
Չէի ցանկանում այդ քայլով Սերխիոյին և իր գործակալին ստիպել նոր պայմանագիր կնքել «Ռեալ»-ի հետ: Եթե իմ մրցակիցներից մեկը խիզախ կգտնվի և կփորձի այդպիսի քայլ ձեռնարկել, ապա դա իր անձնական գործը կլինի»,- Մայոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:









































