Մադրիդի «Ռեալ»-ի ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը «արքայական ակումբ»-ի մարզչական շտաբին խնդրել է վերանայել իր խաղային դիրքը: Ֆուտբոլիստն իր գործակալին խնդրել է բանակցություններ սկսել այդ հարցի շուրջ:
Բեյլը չի ցանկանում խաղալ եզրում: Ֆուտբոլիստը նշում է, որ ավելի հաջող հանդես կգա կենտրոնական հարձակվողի գծում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Բեյլին աջ եզրից ձախ եզր է տեղափոխելու, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես է գալու Քրիշտիանու Ռոնալդուն:








































