Կյանքը քաղաքների՝ հանցավորության, աղտոտվածության, վանդալիզմի բարձր մակարդակ և ցածր կենսամակարդակ ունեցող անբարենպաստ շրջաններում ոչ միայն ազդում է մարդկանց առողջության վրա, այլև ստիպում է նրանց ավելի արագ ծերանալ։ Կենսաբանները նշում են, որ հետնախորշերի բնակիչների բջիջները նորմայից 12 տարով ծեր են երևում։ Այս մասին ասվում է PLoS One ամսագրում հայտնված հրապարակման մեջ։
Փիթսբուրգի համալսարանի մասնագետները նշում են, որ բջիջները սկսում են ծերանալ՝ ի պատասխան մշտական հոգեկան և ֆիզիկական սթրեսի։
Գիտնականները հույս ունեն, որ երկրների իշխանություններն ու խոշոր քաղաքների վարչակազմերը քայլեր կձեռնարկեն բարելավվելու կյանքի որակը նման թաղամասերում։








































