Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ընտանիքներում տիրող սթրեսային վիճակներն ու եկամուտների ցածր մակարդակը դանդաղեցնում են երեխաների մտավոր զարգացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Child Development ամսագրում:
Ռոչեսթերի համալսարանի գիտնականների խումբը հետազոտել է 201 ֆինանսապես անապահով ընտանիքների՝ բաղկացած երեխաներից ու մայրերից: Այն ընտանիքներում, որտեղ տիրել է ֆինանսական անկայունություն ու թշնամական մթնոլորտ, իսկ մայրերը չեն աշխատել և կոշտ են վերաբերվել երեխաներին, վերջիններիս մոտ նկատվել են կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակի խախտումներ:
Հետազոտողները հայտարարել են, որ կորտիզոլի չափազանց մեծ մակարդակը կարող է թունավոր լինել ուղեղի այն հատվածի համար, որոնք պատասխանատու են ճանաչողական գործառույթների համար: Կորտիզոլի պակասը իր հերթին խանգարում է օրգանիզմին ակտիվացնել ռեսուրսները՝ օպտիմալ ճանաչողության զարգացման համար:







































