Փարիզյան Ռուասսի-Շառլ դը Գոլ օդանավակայանի մաքսավորները առգրավել են փղոսկրով 2 արկղ 2006 թվականից ի վեր ռեկորդային՝ 136 կգ քաշով: Այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը:
Առգրավված արկղերում մաքսավորները հայտնաբերել են մոտ 12 մեծ փղի ժանիք՝ կտրված 37 մասի և ալյումինե թիթեղներով ծածկված, հայտնում է ռադիոկայանը՝ հղում անելով անցակետի զեկույցին: Զեկույցում ասվում է, որ փղոսկրով արկղերը Փարիզով Կոնգոյից ուղարկվել են Վիետնամ: Բեռն անցկացվել է «պահեստային մասեր» նշումով:
Փղոսկրի միջազգային առևտրի արգելքը դրվել է 1989 թ.: 2002 թ. ՄԱԿ-ը մասամբ թույլատրել է փղոսկրի առևտուրը որոշ երկրների համար: 2004 թ. ՄԱԿ-ն արգելքը մեղմացրել է հարավաֆրիկյան մի շարք պետությունների տնտեսությանն աջակցելու համար՝ տեղի իշխանությունների կողմից խիստ վերահսկողության պայմանով: Սակայն այդ պայմանին չհետևելու պատճառվ փղոսկրի օրինական արտահանումը 2006 թ. նորից դադարեցվել է:









































