Մադրիդի «Ռեալ»-ը դիմել է Լոնդոնի «Չելսի»-ին դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի ձեռքբերման հարցով: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը: Սակայն իսպանացիներին ապշեցրել է բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը: Լոնդոնցիները 23-ամյա ֆուտբոլիստի իրավունքների դիմաց 73 Մլն ֆունտ է պահանջել. Նույնքան, որքան «արքայական ակումբ»-ը վճարել է «Տոտենհեմ»-ին՝ Գարեթ Բեյլի տրանսֆերի դիմաց: Ուստի «Ռեալ»-ի ղեկավարները որոշել են ձեռք բերել Դավիդ Դե Խեայի իրավունքները, ով «արքայական ակումբ» տեղափոխության ցանկություն է հայտնել:






































