Ես նորմալ նախընտրական քարոզարշավ եմ իրականացրել: Ես գիտեի, որ իրար վիրավորելով, իրար վրա հարձակվելով ես վարկանիշ ձեռք չեմ բերի: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանը:
Հարցին՝ իր հարաբերությունները չեն փչացե՞լ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի հետ, Վահագն Գևորգյանը պատասխանել է. «Էդիկը իմ ընկերն ա, կշարունակի ինձ աջակցել»:










































