Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը Բաքվում ներկա կլինի Եվրոպական առաջին խաղերի բացման արարողակարգին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում Ղարիբաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Վրաստանի վարչապետը մտադիր է հանդիպել նաև վրացի մարզիկների հետ: Ընդհանուր առմամբ, Եվրոպական առաջին խաղերին մասնակցելու է 50 երկրի 6000 մարզիկ:







































