Ճապոնական հարավային Օկինավա պրեֆեկտուրայի շրջանային դատարանը երկրի կառավարությանը պարտավորեցրել է տեղի բնակիչներին վճարել մոտ 6.1 մլն դոլար փոխհատուցում՝ այն վնասի դիմաց, որը նրանց պատճառում է ԱՄՆ Ֆութեմա ավիաբազայի աղմուկը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Համապատասխան պահանջով դատարան է դիմել 2.200 տեղի բնակիչ, որոնք բողոքել են սթրեսներից ու անքնությունից, որոնց պատճառը ավիաբազայի աղմուկն է: Սկզբում նրանք իրենց հայցում պահանջել են 8.1 մլն դոլար վճարել՝ նշելով նաև, որ վախենում են հնարավոր ավիաաղետներից, որոնք խիտ բնակեցվածության պայմաններում կարող են ցամաքում հանգեցնել մարդկային զոհերի:










































