Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտն ասիախաղաղօվկիանոսյան երկրներին կոչ է արել միավորվել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ելույթ ունենալով անվտանգության հարցերով տարածաշրջանային համաժողովում, որն ընթանում է Սիդնեյում, նա ասել է, որ ԴԱԻՇ-ն ունի գլոբալ հավակնություն, նրա շոշափուկները հեռուն են ձգվում, իսկ խմբավորումը «մահվան պաշտամունք» է քարոզում։
Վարչապետը ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Իրաք հավելյալ ևս 450 ամերիկացի հրահանգիչներ ուղարկելու որոշման մասին՝ տեղի զինծառայողների ուսուցման համար։







































