«Վերջին տիրուհի» մականունով կավատ Գոհար Կիրակոսյանը ազատ արձակվելուց հետո կրկին Հայաստանից աղջիկներ է բերում Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Այս մասին Տրապիզոնի ոստիկանությանը հայտնել է հայկական «Հույս և օգնություն» ՀԿ-ի նախագահ Ենոք Շատվորյանը, հայտնում է թուրքական Sondakika գործակալությունը:
Հայաստանում Գոհարը գտնվում է հետախուզման մեջ`թրաֆիքինգով զբաղվելու մեղադրանքով:
2010 թվականի նոյեմբերին Տրապիզոնում Գոհարին ձերբակալել էին հանցավոր խմբի 18 անդամների հետ, բայց 2 ամիս անց բաց էին թողել: Հայաստանից բացի, Վրաստանից էլ են աղջիկներ տարել Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու համար:








































