Նրանց համար, ովքեր սիրում են ճամփորդել, սակայն վախենում են մոլորվել կամ կորել անծանոթ մեգապոլիսի ստորգետնյա անցումներում, դիզայներները շատ օգտակար և գեղեցիկ իր են ստեղծել. թևնոցներ՝ մետրոյի փորագրված և նկարազարդված քարտեզներով։ Այս մասին գրում է Novate.ru-ն:
Ոչ սովորական զարդի հեղինակը Design Նուրե ստուդիան է՝ Թիվանի Բերնեթի ղեկավարությամբ:
Ոճային մետաղե թևնոցների վրա պատկերված են խոշոր քաղաքների մետրոների քարտեզները: Ներկայում ընկերության զարդերի «զինանոցում» կա 10 քաղաք՝ Նյու Յորք, Չիկագո, Բրուքլին, Փարիզ, Սան Ֆրանցիսկո, Միլան, Վաշինգտոն, Բեռլին և Լոս Անջելես:
Metro Cuff թևնոցները ոսկեգույն կամ արծաթագույն մետաղից են: Արծաթագույններն արժեն 37 դոլար, ոսկեգույնները՝ 80:















































