Ավելի վաղ, Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ, Եվրախորհրդարանը Թուրքիայի մասին բանաձև է ընդունել, որտեղ քննադատվում է երկրում արդարադատության համակարգը և ԶԼՄ-ների դրությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Թուրքիայի հասցեին քննադատությունը՝ ով ակնկալում է մտնել Եվրամիություն, Անկարան անընդունելի է համարում», հայտարարել է ԵՄ գործերով նախարար Վոլկան Բոզկիրը:
Չորեքշաբթի օրը ԵԽ-ն Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստում Թուրքիայի մասին բանաձև է ընդունել, որը նվիրված է երկրի առաջընթացի գնահատմանը 2014-ի բարեփոխումների շրջանում: Փաստաթղթում քննադատվում է արդարադատության համակարգը և ԶԼՄ-ների դրությունը երկրում, ինչպես նաև հղում կա ԵԽ-ի ապրիլին ընդունած բանաձևին, որտեղ կոչ է արված Անկարային ճանաչելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած հայերի Ցեղասպանությունը:
Այդ բանաձևն անընդունելի է համարել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Թուրքիայի և ԵՄ-ի միջև ասոցիացիան ստորագրվել է 1963 թվականին: Անդամության դիմում Անկարան տվել է 1987-ին: Իսկ բանակցություններն այդ ուղղությամբ սկսվել են 2005 թվականին:









































